Մանկական քնապարկ “ՓՈՓՔՈՐՆ” TOG 2

Բաղադրություն՝

  • Արտաքին շերտը՝ Խուզված, շնչող միկրոֆիբրա (100% պոլիեսթեր)
  • Ներքին կողմը՝ Փափուկ օրգանական բամբակյա ներսակալ (100% բամբակ)

Հատկություններ

  • TOG արժեքը՝ 2։ Ջերմամեկուսացումը դիմացկուն է լվացքի նկատմամբ՝ հաճախակի լվանալուց հետո անգամ չի նվազում։
  • Ոճը՝ 3 չափսով կարգավորվող, պատված և ասեղնագործ քնապարկ՝ կայծակաճարմանդի պաշտպանությամբ։
  • Գույնը՝ Ընկույզի գույն՝ ասեղնագործ սկյուռի նախշով։

Լվացում և չորացում

  • Լվացքի մեքենայում՝ 40°C ջերմաստիճանով։
  • Արգելվում է սպիտակեցնել, չօգտագործել քլոր կամ թթվածնային սպիտակեցուցիչ։
  • Չի կարելի չորացնել չորանոցում կամ քիմիական մաքրման ենթարկել։
  • Կարելի է արդուկել առավելագույնը 110°C ջերմաստիճով։

Հարմարավետություն

  • 3 չափս մեկ արտադրանքի մեջ։
  • Փափուկ հպում՝ ինչպես դրսի, այնպես էլ ներսի կողմում։

Անվտանգություն

  • Լավ օդափոխվող պարանոցի և ուսերի հատվածներ՝ ջերմային սթրեսից խուսափելու համար։
  • Կրկնակի ուսային կոճակներ և թևատակերի հարմարեցման կոճակներ՝ հարմարեցնելու երեխայի տարիքի հետ և քնապարկի մեջ սահելը կանխելու համար։
  • Ներքևի մասում փակվող կայծակաճարմանդ՝ համապատասխանելով քնապարկերի անվտանգության միջազգային վերջին խորհուրդներին։
  • Կայծակաճարմանդի պաշտպանիչ կտոր՝ երեխայի կզակը պաշտպանելու համար։
  • Միկրոֆիբրա և բամբակ: Գերազանց ջերմահաղորդունակություն և ջերմամեկուսացում՝ ապահովելով օպտիմալ և կայուն ջերմաստիճան առանց քրտինքի։

Ինչ է նշանակում TOG-ը՝
TOG-ը ջերմաստիճանի մեկուսացման Եվրոպական չափման միավոր է։ Որքան բարձր է TOG արժեքը, այնքան տաք է քնապարկը։

Ձմռանը 1.5-2.5 TOG ունեցող քնապարկերը լավագույն տարբերակն են։

26,900AMD

0-4 ամս
4-8 ամս
Առաքում և վերադարձ

Մենք առաքում ենք միայն ք․ Երևանի տարածքում: Առաքումը կատարվում է 1–2 աշխատանքային օրվա ընթացքում։

Վերադարձի պայմաններ.

  • Վերադարձը հնարավոր է միայն ՀԴՄ կտրոնի առկայության դեպքում։
  • Վերադարձի ժամկետը՝ 14 օր գնումից հետո։
  • Հիգիենայի համար նախատեսված ապրանքները (օրինակ՝ լոգարաններ, գիշերանոթներ և այլն) չեն ենթարկվում վերադարձի և փոխանակման։
  • Մանկական հագուստի համար վերադարձի ենթակա չեն ներքնազգեստը (օրինակ՝ բոդի, կոմբինեզոններ և այլն), քանի որ դրանք պատկանում են անձնական օգտագործման ապրանքների կատեգորիային։

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: Մենք միշտ ուրախ կլինենք օգնել ձեզ: